SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Պաշտոնապես․ Արթուր Միրանյանը պայմանագիր է ստորագրել «Բնեյ Սախնինի» հետ


Պաշտոնապես․ Արթուր Միրանյանը պայմանագիր է ստորագրել «Բնեյ Սախնինի» հետ
Ֆուտբոլ 💬 Comment

Հայ հարձակվող Արթուր Միրանյանը կարիերան կշարունակի Իսրայելի առաջնությունում։ 29-ամյա ֆուտբոլիստը մեկ տարվա պայմանագիր է ստորագրել «Բնեյ Սախնին» ակումբի հետ՝ ևս մեկ մրցաշրջան երկարաձգելու հնարավորությամբ։

Իսրայելական ակումբը, որի գլխավոր մարզիչն է Շարոն Միմերը, պաշտոնապես հայտարարել է այս տրանսֆերի մասին։ Սա թիմի հերթական ուժեղացումն է ամառային տրանսֆերային պատուհանի շրջանակում։

Նախորդ մրցաշրջանը Միրանյանը անցկացրել է ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժ» ակումբում։ Հայաստանի հավաքականի հարձակվողը մասնակցել է 21 խաղի և խփել 3 գոլ։

Artur Miranian

Կարիերայի իր լավագույն շրջանը Արթուրը ունեցել է 2023/24 մրցաշրջանում, երբ դարձավ Հայաստանի առաջնության լավագույն ռմբարկու՝ «Նոա»-ի կազմում 36 խաղում խփելով 23 գոլ։ Այդ մրցաշրջանում «Նոա»-ն նվաճեց արծաթե մեդալներ։

Իսրայելի անցած առաջնությունում «Բնեյ Սախնինը» գրավել է 12-րդ տեղը՝ խուսափելով դուրս մնալուց։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։