Պաշտոնապես․ Ալեն Գրգիչը միացավ «Նոա»-ին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոա» ֆուտբոլային ակումբը հայտարարել է խորվաթ հարձակվող Ալեն Գրգիչի հետ լիարժեք պայմանագիր կնքելու մասին։ 30-ամյա ֆուտբոլիստը միացել է Հայաստանի գործող չեմպիոնին՝ ազատ գործակալի կարգավիճակով։
Գրգիչը հայտնի է իր բազմակողմանիությամբ, վստահ խաղով թե՛ հարձակման, թե՛ պաշտպանության գծում, ինչպես նաև բարձր ֆուտբոլային ինտելեկտով։ Նա հավասարապես արդյունավետ է հանդես գալիս և՛ կիսապաշտպանության եզրերում, և՛ որպես եզրային պաշտպան։
Անցած մրցաշրջանը Գրգիչն անցկացրել է խորվաթական «Սլավեն Բելուպո» ակումբում, որտեղ աչքի է ընկել 7 գոլով և 8 գոլային փոխանցումով։ Ազգային առաջնությունում նրա վառ ելույթը գրավել է հայկական ակումբի ուշադրությունը, որն ամրապնդում է կազմը նոր մրցաշրջանից առաջ։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ ֆուտբոլիստի շուկայական արժեքը կազմում է 600 հազար եվրո։
Խորվաթ ֆուտբոլիստն արդեն հանդես է եկել «Նոա»-ի կազմում՝ ընկերական խաղում՝ սլովակական «Դունայսկա Ստրեդա»-ի դեմ։
Հիշեցնենք, որ ավելի վաղ «Նոա»-ին միացել էր նաև ճապոնացի Տակուտո Օշիման։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0