ՊԱՇՏՈՆԱԿԱՆ․ Ալեն Գրիգիչը հեռացավ «Նոայից»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Նոա» ՖԱ-ն հայտարարել է խորվաթ վինգեր Ալեն Գրիգիչի հետ համագործակցության ավարտի մասին։ 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ։
Գրիգիչը միացել էր հայկական ակումբին անցած ամռանը և այդ ընթացքում անցկացրել է 20 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 2 գոլի հեղինակ։ Չնայած խորվաթ ֆուտբոլիստը չկարողացավ լիարժեքորեն ամրապնդվել հիմնական կազմում, նրա երկու գոլերն էլ գրանցվել են եվրագավաթային հանդիպումներում և ունեցել են կարևոր նշանակություն թիմի համար։
Վինգերի դիրքում «Նոան» արդեն ուժեղացել է 21-ամյա հայ ֆուտբոլիստ Միսակ Հակոբյանով։ Միաժամանակ ակումբը կարող է շարունակել աշխատանքը տրանսֆերային շուկայում․ չի բացառվում, որ մոտ ժամանակում լինեն նաև նոր համալրումներ։
Հիշեցնենք, որ «Նոան» շարունակում է ելույթները Կոնֆերենցիաների լիգայում և 1/16 եզրափակչում կմրցի հոլանդական «ԱԶ»-ի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0