Երևանի «Նոա»-ում հերթական կադրային փոփոխությունները. թիմը լքել են ևս չորս ֆուտբոլիստ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Չեմպիոնական սեզոնի ավարտից հետո Երևանի «Նոա»-ն շարունակում է բաժանվել խաղացողների հետ։ Թիմը լքել են ևս չորս ֆուտբոլիստ, ովքեր չունեին կայուն տեղ հիմնական կազմում։
Թիմը լքածների թվում է հարձակվող Գրենիկ Պետրոսյանը, որը անցկացրել է լիարժեք մրցաշրջան։ 29 խաղում նա դարձել է երկու գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ՝ խաղալով որպես եզրային հարձակվող կամ հարձակվողի հետևում։
Թիմը լքել են նաև երեք պաշտպան․
-
Համես Սանտոսը՝ ձախ պաշտպան, թիմում անցկացրել է կես տարի և մասնակցել 8 խաղի։
-
Մարկոս Պեդրոն՝ ևս ձախ պաշտպան, մեկ մրցաշրջանում մասնակցել է 12 խաղի (1 գոլ) առաջին թիմի կազմում և 7 խաղի՝ «Նոա-2»-ում։
-
Բրայան Մենդոսան՝ աջ պաշտպան, մասնակցել է 22 խաղի, խփել մեկ գոլ և կատարել մեկ գոլային փոխանցում։
Ավելի վաղ «Նոա»-ից հեռացել էր ևս մեկ պաշտպան՝ Ալեքսանդր Միլկովիչը։
Կարևոր է նշել, որ նշված խաղացողների որևէ մեկը նախորդ մրցաշրջանում հիմնական կազմի խաղացող չէր։
«Նոա»-ն՝ որպես Հայաստանի չեմպիոն, կմասնակցի Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման առաջին փուլին։ Վիճակահանությունը կկայանա հունիսի 17-ին։
Կարդացեք նաև․ ՖԻՖԱ-ն տրանսֆերային արգելք էր դրել «Նոա»-ի վրա, սակայն իրավիճակն արդեն կարգավորված է։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0