Հերթական հզոր հանդիպումը Լուկաս Սելարայանի և «Բելգրանո»-ի կատարմամբ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Արգենտինայի առաջնության 5-րդ տուրում «Բելգրանո»-ն նվազագույն հաշվով՝ 1:0, հաղթեց առաջնության առաջատար «Ինդեպենդիենտե Ռիվադավիա»-ին և բարձրացավ մրցաշարային աղյուսակի երրորդ հորիզոնական։
Հանդիպման միակ գոլը խփեց «Սևիլյա»-ի նախկին ֆուտբոլիստ Ֆրանկո Վասկեսը, ով իր հնարավորությունն արդյունավետ օգտագործեց և թիմին պարգևեց կարևորագույն երեք միավոր։
Առանձին պետք է նշել Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Լուկաս Սելարայանի խաղը։ Հայ կիսապաշտպանը դաշտում անցկացրեց 89 րոպե և SofaScore-ից ստացավ բարձր՝ 8.0 գնահատական՝ դառնալով հանդիպման լավագույն խաղացողներից մեկը։
Սելարայանի վիճակագրությունը՝
-
3 առանցքային փոխանցում
-
1 ստեղծված գոլային պահ
-
3 հարված դեպի դարպաս
-
6 հաջող դրիբլինգ 6-ից (!)
-
10 հաղթած մենամարտ 13-ից (!)
Հերթական տպավորիչ ելույթը հայ ֆուտբոլիստի կողմից, ով շարունակում է լինել «Բելգրանո»-ի հարձակման առաջատարը և առաջնության ամենավառ խաղացողներից մեկը։
Մինչդեռ Արգենտինայում հանդես եկող մեկ այլ հայ ֆուտբոլիստ՝ Թոմաս Ադորյանը, «Բանֆիլդ»-ի կազմում խաղադաշտ դուրս եկավ 77-րդ րոպեին «Ռասինգ»-ի դեմ խաղում, սակայն նրա թիմը պարտվեց 0:2 հաշվով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0