«Շատ հետաքրքիր խաղացող է». «Պոդբրեզովայում» մեկնաբանել են Դավիթ Հակոբյանի տրանսֆերը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սլովակյան «ԺՊ Շպորտ Պոդբրեզովա» ակումբը պաշտոնապես հաստատել է հայ կիսապաշտպան Դավիթ Հակոբյանի տրանսֆերը։ 19-ամյա ֆուտբոլիստը թիմի հետ երեք տարվա պայմանագիր է կնքել։
Ակումբի գլխավոր մենեջեր Միրոսլավ Պոլյաչեկը բարձր է գնահատել նորեկի որակները․
«Մենք դիտել ենք նրա ելույթները մի քանի հանդիպումներում և որոշել բանակցել նրա ակումբի հետ։ Նա շատ հետաքրքիր և տաղանդավոր խաղացող է՝ լավ ֆիզիկական տվյալներով, և ընդգրկված է Հայաստանի Մ21 հավաքականի կազմում»։
Հակոբյանի տրանսֆերի մասին ավելի վաղ արդեն հայտնել էր ԲԿՄԱ-ն, որի կազմում կիսապաշտպանը հանդես էր եկել անցած մրցաշրջանում։ Այժմ տրանսֆերը հաստատվել է նաև ընդունող ակումբի կողմից։
Հայաստանի Պրեմիեր լիգայում Հակոբյանը իրեն դրսևորեց որպես ԲԿՄԱ-ի առաջատարներից մեկը՝ խփելով 7 գոլ և կատարելով 3 գոլային փոխանցում։ Հաջող խաղը նրան հրավիրեց ազգային հավաքական։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0