Հայտարարվել է Հայաստանի կանանց հավաքականի կազմը՝ ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի Լյուքսեմբուրգի և Լիխտենշտեյնի դեմ խաղերի համար
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է կանանց ազգային հավաքականի կազմը՝ առաջիկա արտագնա հանդիպումների համար ՈւԵՖԱ-ի Ազգերի Լիգայի շրջանակում։ Արտակ Ադամյանի գլխավորությամբ մեր թիմը կմրցի Լյուքսեմբուրգի և Լիխտենշտեյնի հավաքականների հետ՝ մայիսի 30-ին և հունիսի 3-ին համապատասխանաբար։
Հայաստանի հավաքականի կազմը խաղերի համար՝
Դարպասապահներ
Ալինա Պողոսյան - «Կռիլյա Սովետով» (Ռուսաստան)
Սոֆինե Կևորկյան - Լուիզիանայի պետական համալսարան (ԱՄՆ)
Վիոլետա Մուսախանյան - «Ուրարտու-աղջիկներ»
Պաշտպաններ
Սվետլանա Ղարագյոզյան - «Սպարտակ» (Մոսկվա, Ռուսաստան)
Լիանա Ղազարյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Միլանա Վարդանյան - «Կրասնոդար» (Ռուսաստան)
Սոֆիա Հարությունյան - «ԷլԷյ Բրեյքերս» (ԱՄՆ)
Մարիանա Վարդանյան - «Ուրարտու-աղջիկներ»
Անյուտա Գալստյան - «Ուրարտու-աղջիկներ»
Սավաննա Թեյլոր
Կիսապաշտպաններ
Աննա Դալլաքյան - «Ռոստով» (Ռուսաստան)
Իզաբելլա Մանե Ներսեսյան - «Բլյու հիթ» (ԱՄՆ)
Վերոնիկա Ասատրյան - «Արարատ Տալլին» (Էստոնիա)
Լարա Կազանջյան - «Լանս» (Ֆրանսիա)
Էլինա Մարտիրոսյան - «Արարատ-Արմենիա-աղջիկներ»
Լիզա Կազանջյան – Սթոնհիլ քոլեջ (ԱՄՆ)
Հարձակվողներ
Օքսաննա Պիզլովա - «Ռոստով» (Ռուսաստան)
Նարինե Դավթյան - «Համբուրգ» (Գերմանիա)
Անի Սաֆարյան - Կոլումբիայի համալսարան (ԱՄՆ)
Տաթև Խաչատրյան - «Արարատ-Արմենիա աղջիկներ»
Միլենա Սայադյան - «Ուրարտու-աղջիկներ»
Չորս տուրերից հետո Հայաստանի հավաքականն իր խմբում զբաղեցնում է երրորդ տեղը՝ վեց միավորով։ Թիմը արդեն վստահ հաղթանակներ է տարել Լիխտենշտեյնի (6:1) և Ղազախստանի (2:0) նկատմամբ։
Առաջին հանդիպումը կկայանա մայիսի 30-ին Լյուքսեմբուրգի Բեգեն քաղաքում, իսկ հունիսի 3-ին մեր ընտրանին Էսսեն քաղաքում կմրցի Լիխտենշտեյնի հավաքականի դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0