Արթուր Ալեքսանյանի վիրավորողը՝ Կիրիլ Միլովը, չի մասնակցի աշխարհի 2025 թվականի առաջնությանը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Գրեկո-հռոմեական ըմբշամարտի գործող Եվրոպայի չեմպիոնը՝ բուլղարացի Կիրիլ Միլովը, բաց կթողնի աշխարհի առաջնությունը, որը կանցկացվի 2025 թվականի սեպտեմբերի 13-21-ը Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում։
Հիշեցնենք, որ փետրվարին Բրատիսլավայում կայացած Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում Միլովը 3:1 հաշվով հաղթեց հայկական ըմբշամարտի լեգենդ Արթուր Ալեքսանյանին, իսկ եզրափակչում վստահորեն 7:1 հաշվով գերազանցեց գերմանացի Ալեքսանդրո Լազոգիաննիսին՝ նվաճելով ոսկե մեդալ։
Սակայն Բուլղարիայի հավաքականի կազմում Միլովի անունը աշխարհի առաջնության հայտացուցակում բացակայում է։ Ինչպես հայտնում է Բուլղարիայի ըմբշամարտի ֆեդերացիան, Եվրոպայի չեմպիոնը և Փարիզ-2024 Օլիմպիական խաղերի հաղթող Սեմյոն Նովիկովը հրաժարվել են մարզվել Բուլղարիայի նոր գլխավոր մարզիչ Ստոյան Դոբրևի ղեկավարությամբ՝ նախընտրելով շարունակել աշխատանքը իրենց նախկին մարզիչ Սոսլան Ֆառնիէվի հետ։ Այդ որոշումը նրանց արժեցել է տեղը ազգային թիմում։
Արդյունքում Զագրեբում Բուլղարիան գրեկո-հռոմեական ըմբշամարտում կներկայացնեն Նիկոլայ Վիչևը, Պետյար Գոռնյաշկին, Ստոյան Կուբատովը, Դեյվիդ Դիմիտրովը և Իոան Դիմիտրովը։
Բուլղարիայի հավաքականի համար լուրջ կորուստ է նաև ազատ ոճի ըմբշամարտի օլիմպիական և եվրոպական չեմպիոն Մագոմեդ Ռամազանովի բացակայությունը։ Բնականացված դաղստանցին շուտով կվիրահատվի ուսից և երկար ժամանակ կմնա մրցումներից դուրս։
Այսպիսով, Բուլղարիան աշխարհի առաջնությանը կներկայանա 15 մարզիկով՝ հինգ դասական ոճի ըմբիշ, յոթ ազատ ոճի և երեք կին։
Իսկ Արթուր Ալեքսանյանը Հայաստանը կներկայացնի գրեկո-հռոմեական ոճի 97 կգ քաշային կարգում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0