Ծանրամարտի նոր քաշային կարգեր. կա մեկ կարևոր փոփոխություն
Միջազգային ծանրամարտի ֆեդերացիան (IWF) պաշտոնապես հաստատել է նոր քաշային կարգերը բոլոր տարիքային խմբերի համար՝ մեծահասակներ, երիտասարդներ և պատանիներ։ Թարմացումները ուժի մեջ կմտնեն 2025 թվականի հունիսի 1-ից։
Կա մի փոփոխություն նախապես հայտարարված տարբերակից՝
Տղամարդկանց 98 կգ կարգը փոխարինվել է 94 կգ-ով։
Նույնը վերաբերում է պատանեկան կարգին՝ նախկինում եղած +98 կգ և 98 կգ կարգերի փոխարեն այժմ կլինեն +94 կգ և 94 կգ։
Մնացած կարգերը մնացել են անփոփոխ և արդեն ներկայացված են IWF-ի պաշտոնական ինֆոգրաֆիկաներում։ Որոշումը հաստատվել է IWF-ի գործադիր կոմիտեի, տեխնիկական կոմիտեի և մարզիկների հանձնաժողովի կողմից։
Նոր քաշային կարգերի ամբողջական ցանկը՝
Մեծահասակներ և երիտասարդներ՝
Կանայք՝ 48, 53, 58, 63, 69, 77, 86, +86 կգ
Տղամարդիկ՝ 60, 65, 71, 79, 88, 94, 110, +110 կգ
Պատանիներ՝
Աղջիկներ՝ 44, 48, 53, 58, 63, 69, 77, +77 կգ
Տղաներ՝ 56, 60, 65, 71, 79, 88, 94, +94 կգ
Հիշեցնենք, որ նախկինում տղամարդկանց և կանանց շրջանում կար 10 քաշային կարգ, այժմ՝ 8։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0