SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նոր հայկական աստղը «Կրասնոդարում». Ամբարձումովը մրցաշրջանի մեկնարկում գրանցել է 4+5


Նոր հայկական աստղը «Կրասնոդարում». Ամբարձումովը մրցաշրջանի մեկնարկում գրանցել է 4+5
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հարձակվող Դանիել Ամբարձումովը շարունակում է տպավորիչ ելույթներ ունենալ Ռուսաստանի Երիտասարդական լիգայում՝ հանդես գալով «Կրասնոդար U19»-ի կազմում։ 4-րդ տուրի խաղում «Զենիթի» հասակակիցների դեմ 17-ամյա ֆուտբոլիստը խփեց հաղթական գոլ և կատարեց գոլային փոխանցում՝ օգնելով իր թիմին 3:2 հաշվով հաղթել առաջնության առաջատարին։ Մինչ այդ պետերբուրգցիները հաղթել էին մեկնարկային բոլոր երեք հանդիպումները։

Չորս տուրից հետո Ամբարձումովի հաշվին արդեն կա 4 գոլ և 5 գոլային փոխանցում։ Նա մրցաշարի առաջատարն է թե՛ գոլերի քանակով, թե՛ «գոլ+փոխանցում» համակարգով։

«Զենիթ U19»-ի դեմ խաղում հաշիվը բացեց Արտյոմ Դրյախլովը՝ Ամբարձումովի անկյունային փոխանցումից հետո, իսկ 54-րդ րոպեին արդեն ինքն Դանիելն աչքի ընկավ՝ խփելով հաղթական գոլը։ Այս հաղթանակի շնորհիվ «Կրասնոդար U19»-ը բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական։

Ընթացիկ մրցաշրջանում Ամբարձումովը արդեն գոլ է խփել «Ռոդինայի» դարպասը, «Ռոստովի» դեմ խաղում գրանցել է «գոլ+փոխանցում», ինչպես նաև երկու գոլային փոխանցում է կատարել «Ակրոնի» դեմ հանդիպման ընթացքում։

Նրա բարձր մարզավիճակը նկատվում է ոչ միայն ակումբային մակարդակում։ «Զենիթի» դեմ խաղից առաջ Ամբարձումովը գտնվում էր Հայաստանի U19 հավաքականի կազմում, որը մասնակցում էր Եվրոպայի 2026/27 առաջնության ընտրական փուլի մինի-մրցաշարին Թուրքիայում։ Նա մասնակցեց բոլոր երեք խաղերին մեկնարկային կազմում՝ խփելով 1 գոլ և կատարելով 2 գոլային փոխանցում։ Հայաստանի հավաքականը չպարտվեց ոչ մի խաղում՝ ոչ-ոքի խաղալով Կոսովոյի և Թուրքիայի հետ (երկուսն էլ՝ 1:1), ինչպես նաև 9:0 հաշվով ջախջախելով Ջիբրալթարին։

Ամբարձումովը վաղ մանկությունից հանդես է գալիս «Կրասնոդարի» համակարգում՝ այս առումով հիշեցնելով թիմի ավագ Էդուարդ Սպերցյանին։ Ի տարբերություն իր ավագ գործընկերոջ՝ Դանիելը Հայաստանի հավաքականներում սկսել է հանդես գալ արդեն U17 մակարդակից։ Նա վաղ տարիքից գրավել է հայկական երկրպագուների ուշադրությունը, այդ թվում՝ ազգային հավաքականի աստղերի հետ համատեղ լուսանկարների շնորհիվ։ Ավելին, Հենրիխ Մխիթարյանը 2023 թվականին տեսաուղերձով շնորհավորել է նրան ծննդյան օրվա առթիվ։

Ինչպես Սպերցյանը, Ամբարձումովը նույնպես լուրջ հաջողությունների է հասել «Կրասնոդարի» ակադեմիայի մակարդակում՝

  • Ռուսաստանի փոխչեմպիոն (2021/22)
  • ՌՖՍ գավաթակիր (2022)
  • ՌՖՍ գավաթի լավագույն ռմբարկու (2022)
  • Երիտասարդական ֆուտբոլային լիգա-3-ի չեմպիոն (2023)
  • Ակադեմիայի լավագույն գոլի հեղինակ (2024 հուլիս)
  • Երիտասարդական ֆուտբոլային լիգա-2-ի բրոնզե մրցանակակիր (2024)

Эдуард Сперцян и Даниэль Амбарцумов

Լուսանկար՝ Դանիել Ամբարձումովը և Սպերցյանը հավաքների ժամանակ Դուբայում

Միևնույն ժամանակ խաղաոճով Ամբարձումովը զգալիորեն տարբերվում է Սպերցյանից։ Դանիելը եզրային հարձակվող է՝ բարձր արագությամբ, դրիբլինգով և տուգանային հրապարակում սրելու ունակությամբ։ Սպերցյանը հիմնականում գործում է կիսապաշտպանության կենտրոնում։ Սակայն Ամբարձումովը նույնպես ակտիվ մասնակցում է ստանդարտ իրավիճակների՝ տուգանային և անկյունային հարվածների կատարմանը։

Եթե մոտ ապագայում Սպերցյանը որոշի հեռանալ «Կրասնոդարից»՝ Եվրոպայում կարիերան շարունակելու համար, ակումբն արդեն կարող է ունենալ արժանի փոխարինող, ով կպահպանի հայկական երկրպագուների հետաքրքրությունը թիմի նկատմամբ։

Տեսանյութ՝ Ամբարձումովի գոլն ու գոլային փոխանցումը «Զենիթ U19»-ի դեմ խաղում


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։