SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը «Խիմնասիա ու Էսգրիմա» ակումբի հետ միասին դուրս է եկել Կլաուսուրայի կիսաեզրափակիչ


Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը «Խիմնասիա ու Էսգրիմա» ակումբի հետ միասին դուրս է եկել Կլաուսուրայի կիսաեզրափակիչ
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը «Խիմնասիա ու Էսգրիմա» թիմի կազմում հասավ Արգենտինայի Կլաուսուրայի պլեյ-օֆի կիսաեզրափակիչ փուլ։ Ֆինալում հանդես գալու իրավունքի համար Լա Պլատայի ակումբը կխաղա իր գլխավոր մրցակցի՝ «Էստուդիանտեսի» դեմ։

«Խիմնասիան» դուրս եկավ պլեյ-օֆ՝ B խմբում զբաղեցնելով 7-րդ տեղը, սակայն անցումային խաղերում թիմը կարողացավ երկու անակնկալ մատուցել՝ հերթականությամբ դուրս թողնելով «Ունիոն Սանտա Ֆե»-ն և «Բառրակաս Սենտրալը»։

Ընթացիկ Կլաուսուրայում Բրիասկո-Բալեկյանը մասնակցել է 13 խաղի, որոնցից վեցում դուրս է եկել մեկնարկային կազմում։ Հարձակվողի վարձակալության պայմանագիրը «Խիմնասիայի» հետ ուժի մեջ է մինչև դեկտեմբերի վերջ, ինչից հետո նա պետք է վերադառնա «Բոկա Խունիորս»։ Այնուամենայնիվ, ֆուտբոլիստը ունի տարիը գավաթով ավարտելու հնարավորություն՝ առնվազն դառնալով Կլաուսուրայի հաղթող։

Նշենք, որ Արգենտինայում չեմպիոնի որոշման համակարգը շարունակում է մնալ բարդ. վերջերս երկրի պաշտոնական չեմպիոն ճանաչվեց Անխել դի Մարիայի «Ռոսարիո Սենտրալը», որը Ապերտուրայի և Կլաուսուրայի համախառն աղյուսակում գլխավորեց մրցաշարը, թեև թիմը չհասավ պլեյ-օֆի որևէ եզրափակիչ։ Արդյունքում՝ սեզոնի վերջում երկրում կարող է լինել մինչև յոթ տարբեր մրցաշարերի «չեմպիոն»։

Ինչ վերաբերում է Լուկաս Սելարայանի «Բելգրանոյին», ապա այդ թիմը չկարողացավ դուրս գալ պլեյ-օֆ ոչ Ապերտուրայում, ոչ էլ Կլաուսուրայում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։