SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը անցկացրեց իր լավագույն խաղերից մեկը «Հիմնասիա ի Էսգրիմայի» կազմում


Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը անցկացրեց իր լավագույն խաղերից մեկը «Հիմնասիա ի Էսգրիմայի» կազմում
Ֆուտբոլ 💬 Comment

Արգենտինական Կլաուսուրայի 3-րդ տուրի խաղում «Հիմնասիա ի Էսգրիման» նվազագույն հաշվով՝ 1:0, հաղթեց «Ինդեպենդյենտեին»: Հանդիպման հերոսներից մեկն էր Հայաստանի հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո-Բալեկյանը, ով երկրորդ անգամ անընդմեջ հայտնվեց մեկնարկային կազմում՝ վերջին շրջանում իր համար հազվադեպ երևույթ:

Բրիասկոն դաշտում անցկացրեց 67 րոպե և ցուցադրեց բարձր ակտիվություն։ Նրա հաշվին են՝ մեկ հարված դարպասաձողին, երկու հիմնական փոխանցում, երկու ստեղծված գոլային պահ, հինգ հաղթած մենամարտ, չորս վաստակած տուգանային հարված և մեկ հաջող խլում։ Արգենտինացի լրագրողների կարծիքով սա Բրիասկոյի լավագույն խաղն էր «Հիմնասիայի» կազմում։

«Նրա ճիշտ դիրքն ընտրեցին։ Սա տպավորիչ ելույթ էր՝ արագություն, ցանկություն, ագրեսիա։ Բետոն կարող է թիմի համար լուրջ ուժեղացում լինել», – ասել է լրագրող Լաուտարո Պերեսը։

«Սա նրա լավագույն խաղն էր «Լոբոյի» մարզադաշտում։ Նա ակտիվ մասնակցում էր հարձակողական գործողություններին և իրական շանսեր ուներ աչքի ընկնելու համար», – հավելել է լրագրող Ագուստին Սաբալետան։

Չնայած վերջին տարիներին ստացած բազմաթիվ վնասվածքներին՝ Բրիասկոն շարունակում է մնալ բարձր ներուժ ունեցող ֆուտբոլիստ։ Բարձր մակարդակի մեկ ամբողջական մրցաշրջանը կարող է հարձակվողին վերադարձնել այն ֆորման, երբ նա համարվում էր արգենտինական ֆուտբոլի ամենահեռանկարային խաղացողներից մեկը, ումով հիանում էր Դիեգո Արմանդո Մարադոնան, իսկ «Բոկա Խունիորսը» նրա համար վճարեց 4.2 մլն եվրո՝ երկարաժամկետ պայմանագիր կնքելով, որը գործում է մինչև 2026-ի ամառը։ Հիշեցնենք, որ Բալեկյանը վարձավճարով է հանդես գալիս և դեկտեմբերին պետք է վերադառնա «Բոկա»:

Բրիասկոն Հայաստանի հավաքականի կազմում անցկացրել է 18 խաղ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։