Նորայր Միքայելյանը վիճելի որոշմամբ զիջեց Բադու Ջեքին WBC տիտղոսային մենամարտում
Մայիսի 3-ին Էր-Ռիադում կայացավ WBC առաջին ծանր քաշային կարգի աշխարհի չեմպիոնի տիտղոսային մենամարտը, որտեղ Նորայր Միքայելյանը (27-3) պարտություն կրեց շվեդ Բադու Ջեքից (29-3-3) դատավորների մեծամասնության որոշմամբ:
Դատավորների գնահատականները՝ 115–113, 114–114, 115–113՝ Բադու Ջեքի օգտին։ Որոշումը բուռն արձագանք ստացավ, հատկապես եթե հաշվի առնենք մենամարտի վիճակագրությունը։

Compubox-ի տվյալներով՝ Միքայելյանը 670 հարված է կատարել՝ Դեքի 369-ի դիմաց, որոնցից 153-ը դիպել են նպատակակետին (Դեքի՝ 122-ի դիմաց)։ Նա նաև զգալի առավելություն ուներ գլխին հասցված ուժեղ հարվածների քանակով՝ 73-ը Դեքի 44-ի դիմաց, սակայն փոքր-ինչ զիջեց մարմնին հասցված հարվածներով՝ 33-ը Դեքի 45-ի դիմաց։ Ընդհանուր առմամբ, Նորայրը մենամարտում առավել ակտիվ էր և նախաձեռնող։
Մենամարտը տեղի ունեցավ երեկոյի համագլխավոր պայքարի շրջանակում, մինչդեռ գլխավոր մենամարտում Սաուլ «Կանելո» Ալվարեսը հաղթեց Ուիլյամ Սքալլին միաձայն որոշմամբ և դարձավ երկրորդ միջին քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0