SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Նոան» հետաքրքրված է ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիմայով


«Նոան» հետաքրքրված է ճապոնացի կիսապաշտպան Տակուտո Օշիմայով
Ֆուտբոլ 💬 Comment

MS_Inside-ի տեղեկություններով՝ Հայաստանի չեմպիոն «Նոա» ակումբը հետաքրքրություն է ցուցաբերում 27-ամյա ճապոնացի հենակետային կիսապաշտպան Տակուտո Օշիմայի նկատմամբ։ Ֆուտբոլիստը ներկայումս հանդես է գալիս ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովա» ակումբում։

Մինչ այդ Օշիման խաղացել է սլովակյան «Միխալովցե» և լեհական «Կրակովիա» ակումբներում։ Transfermarkt կայքի տվյալներով՝ նրա շուկայական արժեքը կազմում է 1,2 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում կենտրոնական կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 39 հանդիպման, խփել 1 գոլ և կատարել 2 գոլային փոխանցում։

Հիշեցնենք, որ վերջերս «Նոա»-ն փոխել է գլխավոր մարզչին, իսկ թիմը հունիսի 15-ին մեկնելու է Ավստրիա՝ ուսումնամարզական հավաքի։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։