«Նոան» դուրս եկավ Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ՝ հաղթելով «Փյունիկին»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի գավաթի 1/4 եզրափակչի պատասխան հանդիպումը «Նոայի» և «Փյունիկի» միջև կայացավ ապրիլի 1-ին։ Առաջին խաղից հետո «Նոան» ուներ առավելություն՝ 2:1 հաշվով, սակայն պատասխան խաղը լարված ընթացք ունեցավ։
Հաշիվը բացվեց 31-րդ րոպեին․ աչքի ընկավ Արամ Համոյանը, որի համար այս գոլը դարձավ դեբյուտային «Նոայի» կազմում։ Սակայն «Փյունիկը» արագ վերականգնեց հավասարությունը և առաջ անցավ հաշվի մեջ։ 37-րդ րոպեին Ալեքսանդր Միլկովիչը հավասարեցրեց հաշիվը, իսկ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում (45+6) Հայաստանի հավաքականի նորեկ Կարլեն Հովհաննիսյանը հեռահար գեղեցիկ հարվածով գոլ խփեց։ 20-ամյա կիսապաշտպանի համար այս գոլը նույնպես առաջինն էր ակումբում։
86-րդ րոպեին վճռորոշ գոլը խփեց «Նոայի» խորվաթ հարձակվող Մարին Յակոլիշը, որը իր թիմին բերեց հաղթանակ և դուրս բերեց կիսաեզրափակիչ։
Այսօր տեղի կունենա նաև 1/4 եզրափակչի երկրորդ հանդիպումը «Ուրարտուի» և «Արարատի» միջև։ Առաջին խաղում «Ուրարտուն» հաղթել էր 3:0 հաշվով։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0