«Նոան» հաղթեց «Վանին» Հայաստանի Պրեմիեր լիգայի հետաձգված խաղում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի հետաձգված հանդիպման ընթացքում գործող չեմպիոն «Նոան» դժվար հաղթանակ տարավ «Վանի» նկատմամբ՝ 2:1 հաշվով։
90+2-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Նարդին Մուլահուսեյնովիչը՝ Դավիդ Սուալեխեի ճշգրիտ փոխանցումից հետո։ Մինչ այդ թիմերը փոխանակվել էին 11 մետրանոցով․ «Վանի» կազմում աչքի ընկավ Ուլադ Օմարը, իսկ «Նոայի» կազմում՝ Ալլեֆը։
Նշենք, որ «Նոայի» կազմում իր նորամուտը ունեցավ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության ազգային հավաքականի դարպասապահ Տիմոտի Ֆայուլուն։
Այս հաղթանակից հետո «Նոան» 13 միավորով երկրորդ տեղում է՝ ընդամենը երկու միավոր զիջելով առաջատար «Ալաշկերտին»։ «Վանը» 8 միավորով վեցերորդ հորիզոնականում է։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0