SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Նոան» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


«Նոան» պատմության մեջ առաջին անգամ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի չեմպիոն «Նոան» պատմական հաջողության հասավ՝ երկխաղյա դիմակայությունում հաղթելով Չեռնոգորիայի «Բուդուչնոստին» և առաջին անգամ պատմության մեջ դուրս գալով Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ։

Երևանում առաջին խաղում 1:0 հաշվով հաղթանակից հետո՝ հայաստանյան թիմը Պոդգորիցայում գրանցեց 2:2 ոչ ոքի՝ ընդհանուր 3:2 հաշվով ապահովելով հաջորդ փուլ դուրս գալը։

Հյուրերը վստահ սկսեցին հանդիպումը․ արդեն առաջին խաղակեսում գոլերով աչքի ընկան Իմրան Ուլադ Օմարը և թիմի նորեկ Ալեն Գրգիչը։ 17-րդ րոպեին «Բուդուչնոստը» մնաց տասը հոգով՝ Իվան Բուլատովիչը հեռացվեց դաշտից։ Թվում էր՝ երկրորդ խաղակեսում «Նոան» թվային առավելությամբ հանգիստ կհասնի հաղթանակի, սակայն մրցակիցը վճռական էր։

68-րդ րոպեին Իգոր Իվանովիչը տպավորիչ գոլ խփեց տուգանային հրապարակից դուրս, իսկ ավելացված ժամանակում Պետար Գրբիչը հավասարեցրեց հաշիվը՝ 2:2։ Այդուհանդերձ, մի րոպե առաջ «Նոայի» փոփոխության դուրս եկած Մաթեուս Այյասը վրիպեց 11-մետրանոցից, որը հենց ինքն էր վաստակել։

ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ «Բուդուչնոստ» - «Նոա» խաղի գոլերը։

Չնայած դրամատիկ ավարտին՝ ոչ ոքին բավարար էր «Նոայի» համար հաջորդ փուլ անցնելու համար։

Հաջորդ փուլում Հայաստանի չեմպիոնը կմրցի Հունգարիայի չեմպիոն «Ֆերենցվարոշի» հետ, որի կազմում խաղում է Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Էդգար Սևիկյանը։ Առաջին հանդիպումը կկայանա հուլիսի 22-ին՝ Հայաստանում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։