«Նոան» պարտվեց «Ռոստովին», Խորեն Բայրամյանը գոլ խփեց
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Փետրվարի 4-ին ԱՄԷ-ի ուսումնամարզական հավաքների ընթացքում Երևանի «Նոան» անցկացրեց ընկերական խաղ «Ռոստովի» հետ։ Ռուսաստանի ակումբը հաղթեց 3:0 հաշվով։
«Ռոստովի» կազմում գոլի հեղինակ դարձավ Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Խորեն Բայրամյանը, ով խաղադաշտ մտավ 63-րդ րոպեին։ Նաեւ գոլ խփեցին Տիմուր Սուլեյմանովը և Դանիիլ Շանտալին։
Այս հանդիպումն «Նոայի» համար նախապատրաստական փուլ էր Կոնֆերենցիաների լիգայի՝ Նիդեռլանդների «ԱԶ»-ի հետ հանդիպմանը։ Հիմնական մարզիչ Սանդրո Պերկովիչն օգտագործեց մեծ թվով ֆուտբոլիստներ։
«Նոայի» մեկնարկային կազմը առաջին խաղակեսում՝ «Ռոստովի» դեմ․
Կոնեգլյան — Բոակյե, Մուրադյան, Սիլվա, Սուալեհե — Սանգարե, Օսիմա, Մանվելյան — Յակոլիշ, Այաշ, Ֆերրեյրա։
Երկրորդ խաղակեսի կազմը՝
Պլոշադնի — Ամպարձումյան, Մուրադյան, Զոլոտիչ, Բոակյե — Օսիմա, Համոյան — Ավանեսյան, Յակոլիշ — Այաշ, Մուլահուսեյնովիչ։
Փոխարինման դուրս եկան՝ Հարությունյան, Ուլադ Օմար, Միսակ Հակոբյան և մի քանի երիտասարդ ֆուտբոլիստներ։
«Նոան» ձմեռային հավաքներն ավարտելու է երկու ստուգողական խաղով փետրվարի 7-ին՝ «Աստանայի» (Ղազախստան) և «Յուննան Յուկունի» (Չինաստան) դեմ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0