«Նոան» Աբու Դաբիում զիջեց «Լոկոմոտիվին»՝ մինչ Կոնֆերենցիաների Լիգայի հանդիպումները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Նոա»-ն Աբու Դաբիում անցկացվող հավաքի շրջանակում անցկացրեց ընկերական հանդիպում, որում 0:2 հաշվով պարտվեց Մոսկվայի «Լոկոմոտիվին»։
Ռուսական թիմը երկու գոլը խփեց առաջին կեսում․ աչքի ընկան Մորոզովը և Կոմլիչենկոն։
Հայկական ակումբը շարունակում է նախապատրաստվել Կոնֆերենցիաների Լիգայի 1/16 եզրափակչի կարևոր խաղին՝ հոլանդական ԱԶ Ալկմարի դեմ։
Այս խաղում «Նոա»-ի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը լայն ռոտացիա էր կիրառել՝ խաղաժամանակ տալով գրեթե բոլոր հասանելի ֆուտբոլիստներին։
«Նոա»-ի կազմը առաջին կեսում՝
Ֆայուլու — Համբարձումյան (կ), Սենտինի, Զոլոտիչ, Սուալեհե — Սանգարե, Համոյան — Մանվելյան, Ֆոֆանա, Ավանեսյան — Մուլահուսեյնովիչ։
«Նոա»-ի կազմը երկրորդ կեսում՝
Պլոշադնի — Բոակյե, Մուրադյան, Գոնսալո Սիլվա, Մբիլիա — Հարությունյան, Օշիմա — Ֆերեյրա, Մ. Հակոբյան, Յակոլիշ — Այյաշ։
Խաղի ընթացքում մասնակցել են նաև երիտասարդական թիմի խաղացողներ՝ Գարեգինյան, Խուդավերդյան և ուրիշներ։
Առաջիկայում «Նոա»-ն նախատեսում է ևս երեք ստուգողական խաղ ձմեռային հավաքի ընթացքում․
-
Փետրվարի 4 — «Ռոստով»-ի դեմ
-
Փետրվարի 7 — «Յուննան Յուկուն» (Չինաստան) և «Աստանա» (Ղազախստան)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
1