«Նոան» ոչ-ոքի խաղաց Ջիբրալթարում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի չեմպիոն «Նոան» ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի լիգայի 2025/26 մրցաշրջանի երրորդ որակավորման փուլի առաջին արտագնա խաղում 1:1 հաշվով ոչ-ոքի խաղաց Ջիբրալթարի «Լինքոլն Ռեդ Իմփսի» հետ։ Ինչպես ակնկալվում էր, Սանդրո Պերկովիչի թիմի համար հանդիպումը Ջիբրալթարի արհեստական խոտածածկով դաշտում հեշտ չէր։ Ամեն ինչ կլուծվի օգոստոսի 14-ին՝ Աբովյանում կայանալիք պատասխան խաղում։
Հանդիպման հաշիվը բացեց «Նոայի» կիսապաշտպան Յան Էտեկին, որը 9-րդ րոպեին տպավորիչ անհատական անցում կատարելով՝ գոլ խփեց։ Տանտերերը հավասարեցրին հաշիվը առաջին կեսի վերջում․ Տիջեյ Դե Բարը վրիպեց 11-մետրանոցից, բայց կարողացավ գնդակը գցել դարպասը երկրորդ հարվածով։
91-րդ րոպեին «Նոան» կարող էր հաղթանակ կորզել․ Ուլադ Օմարը տուգանայինից դիպուկ հարվածով գոլ խփեց, սակայն VAR-ի միջամտությամբ այն չեղարկվեց վիճելի հիմքով։
Այս զույգի հաղթողը հաջորդ փուլում կմրցի «ՉՖՌ Կլուժ» (Ռումինիա) – «Բրագա» (Պորտուգալիա) դիմակայության հաղթողի հետ։ Առաջին խաղում ռումինացիները 1:2 հաշվով պարտվել են։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0