«Նոա»-ն խաղալու է Կոնֆերենցիաների Լիգայի 2025/26 հիմնական փուլում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Նոա»-ն երկրորդ մրցաշրջանն անընդմեջ դուրս եկավ ՈւԵՖԱ-ի Կոնֆերենցիաների Լիգայի հիմնական փուլ․ նման հաջողության նախկինում որևէ հայկական ակումբ չէր հասել։ Մինչ այս մրցաշարում հանդես էին եկել միայն «Փյունիկ»-ը և «Ալաշկերտ»-ը, սակայն յուրաքանչյուրն ընդամենը մեկ մրցաշրջան։
Փլեյ-օֆֆի պատասխան հանդիպման ընթացքում՝ Աբովյանում, Հայաստանի չեմպիոնը 3:2 հաշվով հաղթեց Սլովենիայի չեմպիոն՝ լյուբլյանական «Օլիմպիա»-ին և երկու խաղերի ընդհանուր հաշվով (7:3) ամրագրեց իր տեղը հիմնական փուլում։
Գոլերով աչքի ընկան Էլդեր Ֆերեյրան, Մատեուս Այասը և Հովհաննես Հարությունյանը։ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հարությունյանի համար սա առաջին գոլն էր ակումբի կազմում։ Սլովենացիների կազմում գոլեր խփեցին Անտոնիո Մարինն (11 մետրանոցից) և Իվան Դրուդովը։
«Նոա»-ի կազմը խաղում.
Չանչարևիչ — Բոակյե (Համբարձումյան), Մուրադյան, Սիլվա, Սուալեհե (88, Զոլոտիչ) — Էտեկի, Սանգարե (Հարությունյան, 66) — Ֆերեյրա, Ուլադ Օմար (Պինսոն, 75), Յակոլիշ — Այաս (Մուլախուսեյնովիչ, 66)։
Խմբային փուլի վիճակահանությունը տեղի կունենա վաղը՝ օգոստոսի 29-ին Նյոնում, որտեղ «Նոա»-ն կիմանա իր մրցակիցներին։
Երկրորդ մրցաշրջանն անընդմեջ «Նոա»-ն հայկական երկրպագուներին նվիրում է եվրոաշուն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0