«Նոան» ավերիչ հաղթանակ տարավ Սլովենական ակումբի նկատմամբ Ավստրիայում հավաքների ընթացքում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի չեմպիոն «Նոա» ակումբը նախապատրաստական հավաքներ է անցկացնում Ավստրիայում՝ նոր գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչի ղեկավարությամբ։ Հունիսի 18-ին թիմը անցկացրեց իր առաջին ստուգողական հանդիպումը՝ պատրաստվելով նոր մրցաշրջանին։
Փակ դռների հետևում անցկացված ընկերական խաղում հայկական ակումբը վստահ հաղթանակ տարավ Սլովենիայի երրորդ լիգայի «Չարդա» թիմի նկատմամբ՝ 9:0 հաշվով։ Ավստրիական հավաքների շրջանակում ծրագրված է ևս մեկ խաղ՝ Սլովակիայի բարձրագույն լիգայի ներկայացուցիչ ԴԱԿ «Դունայսկա Ստրեդա»-ի դեմ։
Հիշեցնենք, որ «Նոան» պատրաստվում է Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին, որտեղ մրցելու է Չեռնոգորիայի «Բուդուչնոստ»-ի հետ։ Առաջին խաղը կկայանա Երևանում՝ հուլիսի 8-ին կամ 9-ին։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0