«Նոան» ջախջախեց «Արարատին» եվրոպական գավաթային արտագնա խաղից հետո
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Նոան» շարունակում է իր հաջող ելույթները Հայաստանի Պրեմիեր լիգայում։ 11-րդ տուրի խաղում թիմը վստահ հաղթանակ տարավ մայրաքաղաքի «Արարատի» նկատմամբ՝ 3:0 հաշվով, ընդամենը մի քանի օր անց՝ Կոնֆերենցների լիգայի արտագնա հանդիպումից հետո։
Մատուշ Այաշը դարձավ դուբլի հեղինակ՝ երկու անգամ էլ օգտվելով Գուստավո Սանգարեի փոխանցումներից։ Խաղի ավարտին Սանգարեն ինքն էլ գրավեց դարպասը՝ օգտվելով Արտեմ Ավանեսյանի գոլային փոխանցումից։ Ավանեսյանի համար սա առաջին արդյունավետ գործողությունն էր՝ վնասվածքից հետո դաշտ վերադառնալուց ի վեր։
Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 21 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի 4-րդ տեղում։ Իսկ «Արարատը» շարունակում է մնալ վերջին հորիզոնականում՝ ընդամենը 2 միավորով և առանց որևէ հաղթանակի 11 տուրերից հետո։
Հաջորդ տուրում «Նոան» նոյեմբերի 1-ին կմրցի չեմպիոնության համար պայքարող իր ուղիղ մրցակցի՝ «Արարատ-Արմենիայի» հետ, իսկ արդեն նոյեմբերի 6-ին կընդունի չեխական «Սիգմային» Կոնֆերենցների լիգայի խմբային փուլի շրջանակում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0