«Նոա»-ն կշարունակի հանդես գալ Կոնֆերենցիաների լիգայում, իսկ «Արարատ-Արմենիա»-ն զիջեց «Սպարտային»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Օգոստոսի 14-ին կայացան Եվրոպայի լիգայի և Կոնֆերենցիաների լիգայի 2025/26 մրցաշրջանի որակավորման երրորդ փուլի պատասխան հանդիպումները։ Իրենց խաղերն անցկացրին երկու հայկական ակումբներ՝ «Նոա»-ն և «Արարատ-Արմենիա»-ն։ Ցավոք, երկու հանդիպումներն էլ անհաջող ավարտ ունեցան հայկական երկրպագուների համար։
«Արարատ-Արմենիա»-ն Կոնֆերենցիաների լիգայի պատասխան խաղում Երևանում 1:2 հաշվով զիջեց Չեխիայի «Սպարտային» և երկխաղյա դիմակայությունում (2:6) ավարտեց իր ելույթները եվրագավաթներում։ Երևանցիների միակ գոլը խփեց Խուան Բալանտան, որը նաև առաջին խաղում էր դարձել գոլի հեղինակ։ «Սպարտայի» հաղթական գոլը 92-րդ րոպեին խփեց Էրմալ Կրասնիկին։
Իսկ «Նոա»-ն անսպասելիորեն դուրս մնաց Եվրոպայի լիգայից՝ Գիբրալթարի «Լինքոլնին» զիջելով 11-մետրանոց հարվածաշարում։ Ինչպես Գիբրալթարում, այնպես էլ Աբովյանում թիմերը հիմնական և լրացուցիչ ժամանակում չկարողացան գոլի հեղինակ դառնալ։ 11-մետրանոցներում ավելի հաջող հանդես եկան «Լինքոլնի» ֆուտբոլիստները, որոնք Եվրոպայի լիգայի փլեյ-օֆֆ փուլում կհանդիպեն Պորտուգալիայի «Բրագայի» հետ։
«Նոա»-ն կշարունակի մրցաշրջանը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում։ Հայաստանի չեմպիոնի մրցակիցը կլինի Սլովենիայի չեմպիոն «Օլիմպիա Լյուբլյանան», որը լրացուցիչ ժամանակում հաղթեց Ալբանիայի «Էգնատիային»։ Հաղթանակի դեպքում «Նոա»-ն երկրորդ տարին անընդմեջ կխաղա Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլում։
Հետաքրքիր է, որ հենց «Օլիմպիայից» է «Նոա»-ին միացել պաշտպան Դավիդ Սուալեհեն։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0