«Նոան» մեկնել է Չեռնոգորիա՝ պատասխան խաղին «Բուդուչնոստի» դեմ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի չեմպիոն «Նոա»-ն մեկնել է Չեռնոգորիա, որտեղ հուլիսի 15-ին տեղի կունենա Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի պատասխան հանդիպումը տեղական «Բուդուչնոստի» հետ։ Այս մասին հայտնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։
Հանդիպումը կկայանա Պոդգորիցայի «Գորոդսկի» մարզադաշտում և կսկսվի Երևանի ժամանակով 23:00-ին։
Հիշեցնենք, որ առաջին խաղում, որը կայացավ Հայաստանի Աբովյան քաղաքում, «Նոա»-ն նվազագույն հաշվով՝ 1։0 հաշվով հաղթանակ տարավ՝ շնորհիվ Իմրան Ուլլադ Օմարի խփած գոլի։ Այս հաղթանակը որոշ առավելություն է տալիս հայկական ակումբին՝ Չեռնոգորիայում կայանալիք խաղից առաջ, սակայն երկրորդ փուլի ուղեգրի հարցը դեռևս բաց է մնում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0