«Նոան» երկրորդ հաղթանակը տարավ Ավստրիայում անցկացվող հավաքին
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հունիսի 20-ին հայկական «Նոա» ակումբը Ավստրիայում ընթացող ուսումնամարզական հավաքի շրջանակում անցկացրեց երկրորդ բարեկամական հանդիպումը և կրկին հաղթանակ տարավ։ Այս անգամ Հայաստանի չեմպիոնի մրցակիցը Սլովեինիայի Բարձրագույն լիգայի ներկայացուցիչ «Ռադոմլյե» ակումբնէր։ Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ «Նոայի» օգտին։
Հայկական թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Գոնսալու Սիլվան և Վիրջիլ Պենսոնը։
Հիշեցնենք, որ առաջին ստուգողական խաղում «Նոան» 9:0 հաշվով ջախջախել էր Սլովենական թիմին։
Թիմը շարունակում է նախապատրաստվել Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլին, որի շրջանակում հուլիսի 8-ին Երևանում կհանդիպի Չեռնոգորիայի «Բուդուչնոստ» ակումբի հետ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0