SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

«Նոան՝ շատ հզոր թիմ է». Կոսովոյի չեմպիոնի մարզիչը մտավախություն ունի հայաստանյան ակումբից


«Նոան՝ շատ հզոր թիմ է». Կոսովոյի չեմպիոնի մարզիչը մտավախություն ունի հայաստանյան ակումբից
Ֆուտբոլ 💬 Comment

Կոսովոյի նորաթուխ չեմպիոն «Դրիտա» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Զեկիրիա Ռամադանին երկրի չեմպիոն հռչակվելուց հետո տված հարցազրույցում խոսել է իր թիմի հեռանկարների մասին՝ կապված 2025/26 մրցաշրջանի Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի հետ։

Կոսովական ATV հեռուստաալիքի եթերում Ռամադանին նշել է, որ թեև «Դրիտան» լինելու է սերմանված թիմ՝ վիճակահանության ժամանակ, դա դեռևս հեշտ պայքար չի խոստանում.

«Մենք պետք է շատ աշխատենք, որպեսզի հաղթահարենք որակավորման առաջին փուլը։ Այստեղ կան շատ ուժեղ թիմեր։ Նայեք միայն «Նոային»՝ սուպեր հզոր թիմ է։ Դիտել եմ նրանց խաղը «Շկենդիայի» դեմ անցած տարի՝ շատ տպավորիչ էր։ Ֆուտբոլն այսօր զարգանում է բոլոր երկրներում, և նման թիմերն օրեցօր շատանում են»։

Անցած մրցաշրջանում «Դրիտան» մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորմանը՝ հասնելով փլեյ-օֆֆ փուլ, որտեղ պարտություն է կրել Վարշավայի «Լեգիայից»։ Մինչդեռ Հայաստանի «Նոան» հասել է մրցաշարի հիմնական փուլ։ 2025/26 մրցաշրջանում երկու թիմերն էլ պայքարն սկսելու են հենց Չեմպիոնների լիգայից։

Այս պահին արդեն հայտնի են այն երկրների գրեթե բոլոր չեմպիոնները, որոնք ներկայացված են Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլում։ «Դրիտան» կլինի սերմանված, իսկ «Նոան»՝ չսերմանված թիմերի շարքում, ինչն էլ հնարավոր է դարձնում նրանց հանդիպումը հենց մեկնարկում։

«Նոայի» համար «Դրիտայի» դեմ հնարավոր հանդիպումը համարվում է ամենաբարենպաստ տարբերակներից մեկը՝ հաշվի առնելով այնպիսի մրցակիցների առկայությունը, ինչպիսիք են «Լուդոգորեցը», «Մալմյոն» և FCSB-ն։ Սակայն Կոսովոյի չեմպիոնի համար «Նոայի» հետ հանդիպումը կարող է դառնալ ամենաանհաճ վիճակահանություններից մեկը՝ հաշվի առնելով մի շարք ավելի թույլ թիմերի առկայությունը։

Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի վիճակահանությունը տեղի կունենա հունիսի 22-ին։ Սերմանման նախնական դասավորվածությունն արդեն հայտնի է (տես ստորև ներկայացված պատկերը)․ դեռ չեն որոշվել միայն Մոլդովայի, Սլովենիայի և Բոսնիայի չեմպիոնները, սակայն նրանց արդյունքներն էական ազդեցություն չեն ունենա զամբյուղների կազմի վրա։

Champions League 2025/26 draw

Հիշեցնենք՝ հունիսի 6-ին Հայաստանյան ազգային հավաքականը ընկերական հանդիպում է անցկացնելու Կոսովոյի ընտրանու դեմ, ինչը լրացուցիչ առիթ է երկու երկրների ֆուտբոլային դիմակայության համար՝ ամռան մեկնարկին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։