«Նոան» ընկերական խաղում ԱՄԷ-ում հաղթեց լեհական «Լեխին» (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
այաստանի չեմպիոն Երևանի «Նոան» ուսումնամարզական հավաքի շրջանակում Արաբական Միացյալ Էմիրություններում կայացած ընկերական խաղում հաղթանակ տարավ Լեհաստանի չեմպիոն «Լեխի» նկատմամբ։ Հանդիպումն ավարտվեց 1:0 հաշվով՝ հօգուտ հայկական ակումբի։
Խաղի միակ գոլը խփվեց 90-րդ րոպեին․ Բիլալ Ֆոֆան փոխանցում կատարեց, իսկ Էլդեր Ֆերեյրան գրավեց մրցակցի դարպասը։
«Նոայի» գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը խաղում օգտագործեց երկու տարբեր կազմ։ Առաջին խաղակեսում խաղադաշտ դուրս եկան Պլոշչադնի, Բոակյե, Սեյնտինի, Մբիլիա, Սուալեհե, Էտեկի, Սանգարե, Ավանեսյան, Մանվելյան, Յակոլիշ և Այաշ։ Երկրորդ խաղակեսում կազմը լիովին փոխվեց։ Դաշտ դուրս եկան Նարդին Մուլահուսեյնովիչը, Էլդեր Ֆերեյրան, Բիլալ Ֆոֆան, Հովհաննես Համբարձումյանը, Ներմին Զոլոտիչը, Սերգեյ Մուրադյանը, Տակուտո Օշիման, Զավեն Խուդավերդյանը, թիմի նորեկ Միսակ Հակոբյանը, ինչպես նաև երիտասարդական կազմի մի քանի ֆուտբոլիստներ։
Չնայած ընկերական կարգավիճակին՝ հանդիպումը լարված և մարտական ստացվեց․ երկու թիմերն էլ խաղում էին հաղթանակի համար և չէին խնայում ուժերը մենամարտերում։ Խաղի ընթացքում եղան նաև էմոցիոնալ բախումներ ֆուտբոլիստների միջև։
ԳՈԼԻ ՏԵՍԱՆՅՈՒԹԸ
Հիշեցնենք, որ «Նոան» պատրաստվում է եվրագավաթների գարնանային փուլի պատմական դեբյուտին։ Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչում հայկական թիմը կմրցի նիդեռլանդական ԱԶ-ի հետ։ Առաջին հանդիպումը կկայանա փետրվարի 19-ին Երևանում։
Մինչ այդ «Նոան» ԱՄԷ-ում կանցկացնի ևս մի քանի ստուգողական խաղ․
-
Հունվարի 31 — Մոսկվայի «Լոկոմոտիվ» (Ռուսաստան)
-
Փետրվարի 4 — «Ռոստով» (Ռուսաստան)
-
Փետրվարի 7 — երկու խաղ՝ «Յուննան Յուկուն» (Չինաստան) և «Աստանա» (Ղազախստան)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0