«Նոա»-ն պատմական փլեյ-օֆֆում հաղթեց «ԱԶ»-ին (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երևանի «Նոա»-ն պատմական հաղթանակ տարավ Նիդերլանդները ներկայացնող «ԱԶ»-ի նկատմամբ՝ 1:0 հաշվով, Կոնֆերենցիաների լիգայի 1/16 եզրափակչի առաջին խաղում։
Խաղի ելքը որոշվեց Հովհաննես Համբարձումյանի 52-րդ րոպեին խփած դիպուկ հարվածով։ 34-ամյա հայ պաշտպանը Էլդեր Ֆերեյրայի փոխանցումից հետո գերազանց ավարտեց գրոհը և ապահովեց նվազագույն առավելություն պատասխան հանդիպումից առաջ։ Համբարձումյանի համար սա եվրագավաթային մրցաշարերում 45-րդ խաղն էր։
Պատասխան հանդիպումը կկայանա փետրվարի 26-ին Ալկմարում, որտեղ էլ կպարզվի 1/8 եզրափակչի ուղեգիր նվաճած թիմը։
Նշենք, որ «ԱԶ»-ը ունի կադրային կորուստներ․ կենտրոնական պաշտպան Վաուտեր Գուսը դեղին քարտ ստացավ և կբացակայի պատասխան խաղից։
«Նոա»-ի կազմում ևս կան մտահոգություններ Նիդերլանդներ մեկնելուց առաջ։ Երկրորդ խաղակեսում վնասվածքների պատճառով խաղադաշտը լքեցին Գուստավո Սանգարեն, Էլդեր Ֆերեյրան և Նատանիել Սեյնտինին։ Նրանց վնասվածքների լրջության աստիճանը կպարզվի մոտ օրերս։
Այս հանդիպումը դարձավ հայկական ակումբի առաջինը եվրագավաթների փլեյ-օֆֆում և միանգամից բերեց առաջին հաղթանակը նման բարձր փուլում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0