«Նոա»՝ Հայաստանի Սուպերգավաթ-2025-ի հաղթող
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտբոլային «Նոա» ակումբը դարձավ Հայաստանի Սուպերգավաթ-2025-ի հաղթող՝ հետխաղյա 11-մետրանոցների շարքում հաղթելով «Արարատ-Արմենիա» ակումբին։ Այսպիսով գործող Հայաստանի չեմպիոնները ձևակերպեցին յուրահատուկ թրեբլ՝ նվաճելով Հայաստանի առաջնությունը, Հայաստանի գավաթը և Սուպերգավաթը։
Սուպերգավաթի հանդիպումը կայացավ 2026 թվականի մարտի 12-ին։ Սկզբում խաղը նախատեսված էր անցկացնել 2025 թվականին, սակայն այն հետաձգվել էր «Նոայի» եվրագավաթային մասնակցության պատճառով։
Հանդիպման հիմնական ժամանակը ավարտվեց 1:1 հաշվով։ Հաշիվը բացեց «Արարատ-Արմենիա»-ի հարձակվող Զիդան Բանջակին՝ հեռահար գեղեցիկ հարվածով։ «Նոան» կարողացավ հավասարեցնել հաշիվը Էլդեր Ֆերեյրայի ճշգրիտ հարվածի շնորհիվ, ով իրացրեց նշանակված 11-մետրանոցը։
Հաղթողը որոշվեց հետխաղյա 11-մետրանոցների շարքում, որտեղ ավելի դիպուկ գտնվեցին «Նոայի» ֆուտբոլիստները՝ 4:2։
Իրացրած 11-մետրանոցներ
Նոա
-
Էլդեր Ֆերեյրա
-
Գոռ Մանվելյան
-
Մարին Յակոլիշ
-
Նարդին Մուլահուսեյնովիչ
Արարատ-Արմենիա
-
Ուգո Օլիվեյրա
-
Պոլ Այոնգո
Չիրացված
Արարատ-Արմենիա
-
Արայիկ Էլոյան
-
Ժիրայր Շաղոյան
«Նոայի» համար այս գավաթը դարձավ հինգերորդը ակումբի պատմության մեջ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0