«Նոան»՝ Հայաստանի ֆուտբոլային ակումբների մեջ ամենախոշոր հարկատուն
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Ֆուտբոլային ակումբ «Նոան» դարձել է Հայաստանի ֆուտբոլային ակումբների մեջ ամենախոշոր հարկատուն։ Ակումբի հրապարակած տվյալների համաձայն՝ 2024 թվականի հունվարի 1-ից մինչև 2025 թվականի սեպտեմբերի 30-ը «Նոան» պետական բյուջե է փոխանցել 804 585 000 դրամ՝ դառնալով հայկական ֆուտբոլի ամենամեծ հարկատուն։
Ակումբի հայտարարությունում նշվում է, որ այս արդյունքը վկայում է թափանցիկ աշխատանքի և ֆուտբոլի՝ երկրի տնտեսության մեջ ունեցած նշանակալի ներդրման մասին․
«Այս ցուցանիշը ևս մեկ անգամ ապացուցում է, որ համատեղ ջանքերով ֆուտբոլի զարգացումը կարող է բերել ավելի տեսանելի տնտեսական արդյունքների», — նշված է «Նոայի» հաղորդագրության մեջ։
Նշվում է նաև, որ տվյալ գումարի մեջ ներառված չեն ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի ներդրումները և դրանց շրջանակներում վճարված հարկերը։
Ակումբը ընդգծել է, որ շարունակելու է զարգացնել ինչպես մարզական, այնպես էլ տնտեսական ուղղությունները՝ նպաստելով հայկական ֆուտբոլի ընդհանուր աճին։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0