«Նոան» և «Վանը» դուրս եկան Հայաստանի գավաթի կիսաեզրափակիչ
Ապրիլի 2-ին կայացան Հայաստանի գավաթի 2025 թվականի վերջին քառորդ եզրափակիչ հանդիպումները։ «Նոան» և «Վանը» վստահ հաղթանակներ տարան իրենց մրցակիցների նկատմամբ և դուրս եկան կիսաեզրափակիչ։
«Նոան» պատասխան խաղում 4:0 հաշվով ջախջախեց «Գանձասարին» և ընդհանուր 7:0 հաշվով ապահովեց իր տեղը կիսաեզրափակիչում։ Այս խաղում գոլով աչքի ընկավ «Նոայի» 17-ամյա հարձակվող Զավեն Խուդավերդյանը, որը խփեց իր երկրորդ գոլը հիմնական թիմի կազմում։ Ավելի վաղ նա գոլի հեղինակ էր դարձել «Գանձասարի» դեմ առաջնության խաղում, իսկ այժմ կրկնեց իր հաջողությունը գավաթում։ Բացի նրանից, մեկական գոլ խփեցին Մաթեուս Այյասը, Էրալդո Չինարին և Բրունո Ալմեյդան։
«Վանը» պատասխան խաղում 3:2 հաշվով հաղթեց «Վեստ Արմենիային» և ընդհանուր 5:2 հաշվով դուրս եկավ կիսաեզրափակիչ։ Հաղթող թիմի կազմում գոլերի հեղինակ դարձան Իզուչուկվու Օկոնկվոն, Լևոն Վարդանյանը և Մալիկ Օդեյինկան։ Բացի այդ, «Վանի» ֆուտբոլիստները մեկ ինքնագոլ խփեցին, իսկ «Վեստ Արմենիայի» կազմում գոլի հեղինակ դարձավ Մարտին Գրիգորյանը (11-մետրանոցից)։
Հայաստանի գավաթի բոլոր կիսաեզրափակիչները՝ Արարատ-Արմենիա, Փյունիկ, Վան և Նոյ:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0