«Նոա»-ն և «Արարատ-Արմենիա»-ն հաղթեցին երևանյան դերբիներում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Սեպտեմբերի 14-ին Հայաստանի Պրեմիեր լիգայի 6-րդ տուրի շրջանակում կայացան մայրաքաղաքի երկու կենտրոնական դերբիներ, որտեղ հանդիպեցին երկրի առաջատար ակումբները, որոնք պարբերաբար ներկայացրել են Հայաստանը եվրագավաթներում։
Առաջին խաղում «Նոա»-ն վստահ հաղթանակ տարավ գործող չեմպիոն «Փյունիկի» նկատմամբ՝ 3:1 հաշվով։ Հանդիպման հերոս դարձան Մարին Յակոլիշը, ով դուբլ ձևակերպեց, և Էլդեր Ֆերեյրան։ «Փյունիկից» պատասխանեց միայն Գևորգ Տարախչյանը, ով առաջին անգամ աչքի ընկավ թիմի կազմում։
Մյուս դիմակայությունում «Արարատ-Արմենիա»-ն առավելության հասավ «Ուրարտուի» նկատմամբ՝ 3:2։ «Սպիտակ-նարնջագույններին» հաղթանակ բերեցին Ժիրայր Մարգարյանի ինքնագոլը և Ջունիոր Բալանտայի ու Ժիրայր Շանոյանի հարվածները։ «Ուրարտուն» պահեց ինտրիգը մինչև վերջ՝ շնորհիվ Բրունո Միշելի իրացրած երկու պենալտիների։
6 տուրից հետո առաջատարը «Ալաշկերտն» է՝ 12 միավորով։ Երկրորդ տեղում է «Արարատ-Արմենիա»-ն (10 միավոր և մեկ խաղ պակաս)։ «Նոա»-ն 9 միավորով չորրորդ տեղում է։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0