SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նիկոլայ Տերտերյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին 48 վայրկյանում իր դեբյուտային մենամարտում


Նիկոլայ Տերտերյանը նոկաուտի ենթարկեց մրցակցին 48 վայրկյանում իր դեբյուտային մենամարտում
Բռնցքամարտ 💬 Comment

Հայ բռնցքամարտիկ Նիկոլայ Տերտերյանը (1-0) փայլուն հաղթանակով մեկնարկեց իր պրոֆեսիոնալ կարիերան։ Հուլիսի 12-ին ԱՄՆ Ֆրեզնո քաղաքում կայացած բռնցքամարտի երեկոյին նա առաջին ռաունդի ընդամենը 48-րդ վայրկյանին նոկաուտի ենթարկեց Իսսա Աջիլաթին (0-2)։

24-ամյա Տերտերյանը նախկինում Դանիայի հավաքականի կազմում հանդես է եկել սիրողական մակարդակում՝ մասնակցելով 2024 թվականի Օլիմպիական խաղերին և հաղթելով Եվրոպական խաղերում։

Նիկոլայի պրոֆեսիոնալ դեբյուտին ուղեկցեց խորհրդանշական ժեստ․ նա և ամբողջ թիմը ռինգ դուրս եկան Հայաստանի ֆուտբոլի հավաքականի մարզաշապիկներով՝ ընդգծելով իրենց ծագումն ու կապը հայրենիքի հետ։

Nikolai Terteryan

Տպավորիչ ելույթը Ֆրեզնոյում հիանալի մեկնարկ դարձավ այս խոստումնալից հայ-դանիացի բռնցքամարտիկի համար։

Նշենք նաև, որ այդ օրը պետք է մենամարտեր նաև Նիկոլայի երկվորյակ եղբայրը՝ Սեբաստյանը, սակայն նրա մենամարտը չեղարկվեց մրցակցի վնասվածքի պատճառով։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։