Նիգերիացի հարձակվող Ջեսսե Ակիլան պայմանագիր է ստորագրել «Շիրակի» հետ
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Գյումրու «Շիրակը» պաշտոնապես հայտարարել է հարձակվող Ջեսսե Ակիլայի հետ պայմանագրի ստորագրման մասին, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
26-ամյա նիգերիացին անցած մրցաշրջանում հանդես է եկել Չարենցավանի «Վանում», որի կազմում անցկացրել է 26 խաղ, խփել է 5 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում։
Ավելի վաղ Ակիլան արդեն հանդես է եկել Հայաստանում՝ պաշտպանելով «Արարատ-Արմենիայի» գույները։ Այժմ նա կշարունակի կարիերան երկրի ամենահին ակումբներից մեկում, որը ակտիվորեն ուժեղացնում է կազմը նոր մրցաշրջանի նախօրեին։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0