SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Անհավանական խաղ Գյումրիում ավարտվեց «Նոայի» հաղթանակով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Անհավանական խաղ Գյումրիում ավարտվեց «Նոայի» հաղթանակով (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի առաջնության առաջատար «Նոան» ծանր հաղթանակ տարավ արտագնա խաղում՝ «Շիրակի» դեմ։ Դարպասապահի ֆանտաստիկ խաղն ու Միսակյանի անհավանական գոլը չփրկեցին տանտերերին պարտությունից։ Հանդիպումն ավարտվեց 2:1 հաշվով՝ «Նոայի» օգտին։

Առաջին խաղակեսում «Շիրակի» սերբ դարպասապահ Դարկո Վուկասինովիչը երկու անգամ հետ մղեց 11-մետրանոց հարվածները, որոնք կատարում էր առաջնության լավագույն ռմբարկու Գոնսալու Գրեգորյուն։

«Շիրակի» կիսապաշտպան Ռաֆիկ Միսակյանը հեռահար հարվածով գեղեցիկ գոլի հեղինակ դարձավ, որը հնարավորություն տվեց իր թիմին ընդմիջման գնալ առավելությամբ։ Սակայն «Նոայի» ավագ Հովհաննես Համբարձումյանը երկրորդ խաղակեսի մեկնարկում անկյունայինից գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը։

VIDEO:

Այնուհետև «Նոան» ակտիվորեն հարձակվում էր, ստեղծում պահեր, սակայն «Շիրակը» վստահ պաշտպանվում էր, իսկ Վուկասինովիչը շարունակում էր հրաշքներ գործել դարպասում։

86-րդ րոպեին մրցավարը կրկին միջամտեց հանդիպման ընթացքին՝ երրորդ 11-մետրանոցը նշանակելով «Շիրակի» դարպասին։ Այս անգամ հարվածն իրականացրեց Գոռ Մանվելյանը՝ վստահորեն գոլի վերածելով այն և ապահովելով «Նոայի» հաղթանակը։

24 տուրից հետո «Նոան» առաջնությունում 52 միավորով առաջատարն է՝ 5 միավորով գերազանցելով «Ուրարտուին»։ «Շիրակը» 25 միավորով 7-րդ հորիզոնականում է։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։