Անսովոր դեպք հունահռոմեական ոճի ըմբշամարտի ԵԱ-2025-ում․ մեկ քաշային կարգում՝ երկու չեմպիոն
Անսովոր դեպք է տեղի ունեցել հունահռոմեական ոճի ըմբշամարտի 2025 թվականի Եվրոպայի առաջնության 72 կգ քաշային կարգի եզրափակչում։ Միջազգային ըմբշամարտի միավորող ֆեդերացիան (UWW) ճանաչել է մրցավարական սխալը, որը թույլ է տրվել գոտեմարտի ընթացքում, և երկու մարզիկների էլ ճանաչել է Եվրոպայի չեմպիոն այդ քաշային կարգում։
Եզրափակչում միմյանց դեմ պայքարել են Հունգարիան ներկայացնող Լևենտե Լևայը և Ֆրանսիայի ըմբիշ Իբրահիմ Գանեմը։ Հաղթանակը շնորհվել է Լևային 4:4 հաշվով՝ վերջին միավորը գրանցելու հիմքով։ Սակայն գոտեմարտի ավարտից անմիջապես հետո Գանեմը բողոք է հայտնել՝ պնդելով, որ արձանագրության մեջ սխալ է կատարվել։
Վիճահարույց պահը տեղի է ունեցել երրորդ պասիվությանից հետո։ Փոխանակ Լևային պարզապես ընտրության իրավունք տալու առանց միավոր շնորհելու, մրցավարները սխալմամբ մեկ միավոր են տվել նրան։ Այդ գործողությունն էլ որոշիչ է եղել հաշվի ձևավորման հարցում։ Ճշգրիտ մրցավարության դեպքում Գանեմը հաղթելու էր 4:3 հաշվով։
Ֆրանսիայի պատվիրակությունը պաշտոնական բողոք է ներկայացրել, և եզրափակչից մի քանի ժամ անց UWW-ի ներկայացուցիչները ճանաչել են սխալը։ Արդյունքում՝ ընդունվել է նախադեպ չկազմող որոշում․ Լևենտե Լևայը և Իբրահիմ Գանեմը երկուսն էլ հայտարարվել են Եվրոպայի 2025 թվականի չեմպիոններ՝ 72 կգ քաշային կարգում։
72 կգ արդյունքներ.
-
Լևենտե Լևայ (Հունգարիա) և Իբրահիմ Գանեմ (Ֆրանսիա)
-
—
-
Ուլվի Գանիզադե (Ադրբեջան) և Մեհմեթ Սահին (Թուրքիա)
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0