Կոնֆերենցիաների լիգա․ նշանակվել են «Արարատ-Արմենիա» – «Ունիվերսիտատեա Կլուժ» խաղի մրցավարները
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Երեւանի «Արարատ-Արմենիայի» եւ Ռումինիայի «Ունիվերսիտատեա Կլուժի» միջեւ ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի երկրորդ որակավորման փուլի առաջին հանդիպման մրցավարական կազմը կլինի Բելառուսից։ Այս մասին հաղորդում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Դմիտրի Դմիտրիեւը։ Նրան կողքերից կօգնեն Դմիտրի Ժուկը եւ Դենիս Եմելյանչիկովը, իսկ չորրորդ մրցավարի դերում կլինի Վիկտոր Շիմուսիկը։
Հանդիպումը կկայանա չորեքշաբթի՝ հուլիսի 24-ին, ժամը 20։00-ին՝ Ֆուտբոլի ֆեդերացիայի տեխնիկական կենտրոն/ակադեմիայի մարզադաշտում։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0