«Դինամո Կիև» – «Նոա» հանդիպման մրցավարական խումբը նշանակվել է
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
ՈւԵՖԱ-ն նշանակել է մրցավարական խումբը Կոնֆերենցիաների լիգայի 6-րդ տուրի շրջանակում կայանալիք Կիևի «Դինամո»-ի և հայկական «Նոա» ակումբի միջև հանդիպման համար։ Հանդիպման գլխավոր մրցավար է նշանակվել Ալբանիայի ներկայացուցիչ Յուջին Ջայան։
Ավելի վաղ Ջայան սպասարկել է Կոսովոյի և Հայաստանի հավաքականների միջև ընկերական հանդիպումը, որը տեղի է ունեցել 2025 թվականի հունիսին և ավարտվել է Կոսովոյի հաղթանակով՝ 5:2 հաշվով։
Գլխավոր մրցավարին կօգնեն նրա հայրենակիցներ Արբեր Զալլան և Ռեյդի Ավդոն։ Չորրորդ մրցավարի պարտականությունները կկատարի Օլսիոն Իզեյրայը (Ալբանիա)։
VAR համակարգի աշխատանքի համար պատասխանատու կլինի նիդերլանդացի մրցավար Ժերոն Մանշոտը, իսկ նրա օգնական է նշանակվել ալբանացի Ալբերտ Դոդան։
Հիշեցնենք, որ «Դինամո Կիև» – «Նոա» հանդիպումը կկայանա հինգշաբթի՝ դեկտեմբերի 18-ին, Լեհաստանի Լյուբլին քաղաքում՝ «Արենա Լյուբլին» մարզադաշտում։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 00:00։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0