Նարեկ Վարդանյանը հաղթել է ձյուդոյի Եվրոպայի գավաթը Ռիգայում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Շվեդիան ներկայացնող ձյուդոյիստ Նարեկ Վարդանյանը (մինչև 73 կգ քաշային կարգ) դարձել է 2026 թվականի մեծահասակների Եվրոպայի գավաթի հաղթողը, որը անցկացվել է Ռիգայում։
Եզրափակիչ գոտեմարտում Վարդանյանը վստահ հաղթել է մոլդովացի մարզիկ Վլադ Միտրուին և նվաճել մրցաշարի ոսկե մեդալը։
Նշենք, որ սա երիտասարդ մարզիկի արդեն երկրորդ կարևոր հաջողությունն է կարճ ժամանակահատվածում։ Ընդամենը երկու շաբաթ առաջ 18-ամյա ձյուդոյիստը նույնպես դարձել էր Եվրոպայի երիտասարդական գավաթի հաղթողը, որը անցկացվել էր Լեհաստանում։

Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0