SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նարեկ Վարդանյան՝ ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր


Նարեկ Վարդանյան՝ ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Ըմբշամարտ 💬 Comment

Բրատիսլավայում շարունակվում է 2025 թ․ ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի առաջնությունը։ Մինչև 73 կգ քաշային կարգում Շվեդիայի հավաքականը ներկայացնող Նարեկ Վարդանյանը նվաճեց արծաթե մեդալ։

Եզրափակիչ դուրս գալու ճանապարհին Վարդանյանը վստահ հաղթանակներ տարավ Իտալիայի, Իսրայելի, Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչների նկատմամբ։ Վճռորոշ գոտեմարտում նա հանդիպեց Մեծ Բրիտանիան ներկայացնող Իրակլի Գոգինաշվիլիի հետ և պարտություն կրելով՝ արժանացավ արծաթին։

Հայաստանը առաջնությունում ներկայացնում են նաև երիտասարդ ձյուդոիստները․

  • Գոռ Սաֆարյան (60 կգ) հաղթեց բելգիացուն, սակայն հետո պարտվեց ապագա չեմպիոն, ադրբեջանցի Նիշադ Մամիշևին։

  • Վագե Աղասյան (60 կգ) հաղթեց իսպանուն, սակայն պարտվեց ֆրանսիացի մարզիկին։

  • Ժիրայր Համբարյան (66 կգ) հաղթեց պորտուգալացուն, բայց պարտվեց ֆրանսիացուն։

  • Լևա Սրապյան (66 կգ) հաղթեց լիտվացուն, սակայն չկարողացավ անցնել վրացի մրցակցին։

  • Գոռ Կարապետյան (100 կգ) սեպտեմբերի 6-ին դուրս կգա տատամի։ Նրա առաջին մրցակիցը կլինի Սերբիան ներկայացնող Լազար Զդրալեն։

2025 թ․ ձյուդոյի երիտասարդական Եվրոպայի առաջնությունը անցկացվում է Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում և կավարտվի սեպտեմբերի 6-ին։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։