SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի Մ20 Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր


Նարեկ Մկրտչյանը՝ ծանրամարտի Մ20 Եվրոպայի առաջնության արծաթե մեդալակիր
Ծանրամարտ 💬 Comment

19-ամյա հայ ծանրորդ Նարեկ Մկրտչյանը (մինչև 79 կգ քաշային կարգ) նվաճեց արծաթե մեդալ՝ երիտասարդների մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։

Մկրտչյանը պոկում վարժությունում զբաղեցրեց 4-րդ տեղը, իսկ հրումում՝ 2-րդ։ Երկամարտի ընդհանուր հաշվարկում նա գրանցեց 338 կգ արդյունք (150+188)՝ ընդամենը 2 կգ-ով զիջելով հաղթող Ռավին Ալմամմադովին (Ադրբեջան, 340 կգ / 151+189)։

Մրցումների ընթացքում Մկրտչյանը երիտասարդների Եվրոպայի ռեկորդներ սահմանեց հրումում և երկամարտի գումարում, սակայն հետագայում այդ ռեկորդները բարելավվեցին Ալմամմադովի կողմից։

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Մարտին Պողոսյանը հրումում նվաճեց փոքր բրոնզե մեդալ (182 կգ), սակայն պոկման ընթացքում երեք անգամ չկարողացավ ամրագրել հայտարարված քաշը և մնաց առանց արդյունքի երկամարտում։

Ավարտական արձանագրություն (79 կգ, Մ20):

  1. Ռավին Ալմամմադով (Ադրբեջան) — 340 կգ (151+189)

  2. Նարեկ Մկրտչյան (Հայաստան) — 338 կգ (150+188)

  3. Տիբերիու Դոնոզե (Ռումինիա) — 332 կգ (155+177)
    Առանց արդյունքի․ Մարտին Պողոսյան (Հայաստան) — 0 կգ (0+182)

Չորս մրցումային օրերից հետո Հայաստանի հավաքականն ունի 3 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ ընդհանուր հաշվարկում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։