SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նարեկ Խաչիկյանը պայմանագիր է կնքել ONE FC-ի հետ և կանցկացնի իր դեբյուտային մենամարտը


Նարեկ Խաչիկյանը պայմանագիր է կնքել ONE FC-ի հետ և կանցկացնի իր դեբյուտային մենամարտը
MMA 💬 Comment

Հայ կիքբոքսեր Նարեկ Խաչիկյանը պայմանագիր է կնքել աշխարհի խոշորագույն մարտարվեստային կազմակերպություններից մեկի՝ ONE Championship-ի հետ։

Կազմակերպությունում իր դեբյուտային մենամարտը Խաչիկյանը կանցկացնի արդեն մարտի 20-ին Բանգկոկում կայանալիք ONE Friday Fights 147 մրցաշարի շրջանակում։ Նրա մրցակիցը կլինի Ճապոնիան ներկայացնող Ռիյոգա Տերայաման։ Մենամարտը կանցկացվի կիքբոքսինգի կանոններով՝ միջանկյալ քաշային կարգում (catchweight)։

Ավելի վաղ Նարեկ Խաչիկյանը եղել է Հայաստանի մուայ-թայի ազգային հավաքականի անդամ և ներկայացրել է Հայաստանը 2023 թվականի Եվրոպական խաղերում։

Հիշեցնենք, որ հայկական կիքբոքսինգի մեկ այլ ներկայացուցիչ՝ լեգենդար Մարատ Գրիգորյանը, նույնպես պատրաստվում է մենամարտի ONE Championship-ում։ Նրա մենամարտը նախատեսված է ապրիլի 29-ին և կկայանա Տոկիոյում։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։