Նարեկ Աղասարյանը առաջին անգամ կհայտնվի Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմում
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ուրարտուի» կիսապաշտպան Նարեկ Աղասարյանը առաջին անգամ հանդես կգա Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմում։ Նրա մեկնարկային դեբյուտը կկայանա Պորտուգալիայի դեմ խաղում՝ 2026-ի աշխարհի առաջնության ընտրական փուլի 6-րդ տուրի շրջանակներում, որը կանցկացվի այսօր՝ նոյեմբերի 16-ին, Պորտու քաղաքում։
24-ամյա կիսապաշտպանը նախկինում միայն դրվագային է հայտնվել խաղադաշտում․ նա երկու անգամ փոխարինման է դուրս եկել հանդիպումների վերջնամասում՝ անցկացրել է 3 րոպե Հունգարիայի դեմ խաղում և 6 րոպե՝ Պորտուգալիայի հետ տնային դիմակայության ընթացքում, որն ավարտվեց 0:5 հաշվով։
Թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը արդեն որոշել է կազմը և ընտրել է 5-3-2 սխեման՝ երեք կենտրոնական կիսապաշտպաններով։ Հենց այս մարտավարությունը հնարավորություն տվեց Աղասարյանին առաջին անգամ սկսել հանդիպումը մեկնարկային րոպեներից։
Պորտուգալիա — Հայաստան խաղը կմեկնարկի այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 18:00-ին:
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0