Իռլանդիայի հավաքականի հարձակվող Տրոյ Փարրոթը բաց կթողնի Հայաստան – Իռլանդիա հանդիպումը
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Իռլանդիայի հավաքականը լուրջ կորուստ ունի 2026 թվականի աշխարհի առաջնության որակավորման հանդիպումից առաջ՝ Հայաստանի դեմ։ Նիդերլանդների ԱԶ-ի հարձակվող Տրոյ Փարրոթը չի կարողանա մասնակցել խաղին։
23-ամյա ֆուտբոլիստը շարունակում է վերականգնել վնասվածքից հետո, և նրա ակումբը հրաժարվել է բաց թողնել նրան հավաքական։
Փարրոթը համարվում է հավաքականի առանցքային խաղացողներից մեկը․ ընթացիկ մրցաշրջանում նա խփել է 10 գոլ 7 խաղում, իսկ նախորդում աչքի էր ընկել 20 գոլով։ Վերջին հանդիպումներում նա մշտապես եղել է մեկնարկային կազմում։
Այսպիսով, Հեյմիր Հալլգրիմսոնի տրամադրության տակ մնում է միայն մեկ հարձակվող՝ «Ռոմայի» Էվան Ֆերգյուսոնը, ով նույնպես գտնվում է հրաշալի մարզավիճակում։
Հայաստան – Իռլանդիա հանդիպումը կկայանա սեպտեմբերի 9-ին Երևանում։ Մինչ այդ՝ սեպտեմբերի 6-ին, Հայաստանը կմրցի Պորտուգալիայի հետ, իսկ Իռլանդիան՝ Հունգարիայի։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0