«Գանձասարի» հարձակվողը հրավիրվել է Չադի ազգային հավաքական
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Գանձասարի» հարձակվող Բերտրան Մանին հրավիրվել է Չադի ազգային հավաքական՝ մասնակցելու Աֆրիկայի ազգերի գավաթի ընտրական փուլի խաղերին Բուրունդիի հավաքականի դեմ։
28-ամյա ֆուտբոլիստը արդեն ունի Չադի հավաքականում խաղալու փորձ․ նա նախկինում անցկացրել է 2 հանդիպում։ Մինչ այդ Մանին ներկայացրել է նաև Կամերունը Աֆրիկայի ազգերի առաջնությունում՝ մրցաշար, որտեղ մասնակցում են միայն իրենց երկրների ներքին առաջնություններում հանդես եկող ֆուտբոլիստները։
Ընթացիկ մրցաշրջանում Հայաստանի Պրեմիեր լիգայում Մանին անցկացրել է 15 հանդիպում և խփել 1 գոլ։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0