Վարգն ու Սալլայը չեն խաղա Հայաստանի դեմ
Barnabas Varga and Dominik Szoboszlai of Hungary celebrate the first goal during the FIFA 2026 World Cup Qualifiers match at Puskas Arena in Budapest, Hungary, on September 9, 2025. (Photo by Robert Szaniszlo/NurPhoto via Getty Images)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հոկտեմբերի 11-ին Բուդապեշտում Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի ԱԱ-2026-ի ընտրական մրցաշարի երրորդ տուրի հանդիպումը Հունգարիայի դեմ։ Այս խաղը կարող է վճռորոշ լինել F խմբում երկրորդ տեղի համար պայքարում։ Երկու տուրից հետո Հայաստանը երկրորդ տեղում է 3 միավորով, իսկ Հունգարիան ՝ չորրորդ՝ 1 միավորով։
Հունգարիայի համար Հայաստանի դեմ տնային խաղը հիանալի հնարավորություն է առաջին հաղթանակը տանելու։ Սակայն գլխավոր մարզիչ Մարկո Ռոսսին չի կարողանա ապավինել թիմի երկու առաջատար հարձակվողներին՝ Ռոլանդ Սալլային և Բառնաբաշ Վարգային, ովքեր բաց կթողնեն հանդիպումը որակազրկումների պատճառով։
Առաջին երկու տուրերում հենց նրանք էին խփել Հունգարիայի բոլոր գոլերը․ Վարգան աչքի ընկավ երեք անգամ (երկուսը Պորտուգալիայի դեմ և մեկը՝ Իռլանդիայի), իսկ Սալլայը գրավել էր իռլանդացիների դարպասը։ Հետևաբար, նրանց բացակայությունը լուրջ կորուստ է։
Սալլայը կարմիր քարտ ստացավ Իռլանդիայի դեմ խաղի 52-րդ րոպեին։ ՈՒԵՖԱ-ի որոշմամբ՝ 28-ամյա վինգերը որակազրկվել է երկու խաղով․ նա արդեն բաց է թողել Պորտուգալիայի դեմ հանդիպումը և այժմ չի խաղա Հայաստանի դեմ։ Իսկ Վարգան որակազրկվել է դեղին քարտերի ավելորդության պատճառով։
Չնայած Հունգարիայի հավաքականում խաղացողների լայն ընտրությանը, կենտրոնական հարձակվողի դիրքում Վարգային հավասարարժեք փոխարինող չկա («Ֆերենցվարոշի» հարձակվող, գնահատված է 2.2 մլն եվրո)։
Սեպտեմբերյան հանդիպումների համար հրավիրված են եղել հետևյալ ֆորվարդները․
-
Բառնա Տոտ («Պակշ», 500 հազ. եվրո)
-
Ժոմբոր Գրուբեր («Ֆերենցվարոշ», 500 հազ. եվրո)
-
Դանիել Լուկաչ («Պուշկաշ Ակադեմիա», 300 հազ. եվրո)
Նրանք միասին հավաքականում անցկացրել են ընդամենը 42 րոպե։
Հունգարական մամուլը (magyarnemzet) գրում է նաև «Պակշի» 38-ամյա հարձակվող Դանիել Բոդեի հնարավոր վերադարձի մասին։ Նա անցած մրցաշրջանում խփել է 15 գոլ Հունգարիայի առաջնությունում։ Վերջին անգամ հավաքականի կազմում խաղացել է 2018-ին։ Մյուս հարձակվողը՝ Ադամ Մարտինը, որը մասնակցել է ԵՎՐՈ-2024-ին, այժմ վերականգնվում է վնասվածքից։
F խմբի վիճակագրությունը երկու տուրից հետո․
-
Պորտուգալիա — 6 միավոր
-
Հայաստան — 3 միավոր
-
Հունգարիա — 1 միավոր
-
Իռլանդիա — 1 միավոր
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0