SPORTARAN
Հայկական սպորտային նորություններ

Նաիր Տիկնիզյանը գոլի հեղինակ դարձավ «Ցրվենա Զվեզդայում» իր դեբյուտային խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)


Նաիր Տիկնիզյանը գոլի հեղինակ դարձավ «Ցրվենա Զվեզդայում» իր դեբյուտային խաղում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ֆուտբոլ 💬 Comment

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը հաջող դեբյուտ ունեցավ սերբական «Ցրվենա Զվեզդա» ակումբում՝ խփելով գոլ իր առաջին իսկ հանդիպման ժամանակ։ Պայմանագիր ստորագրելուց ընդամենը երկու օր անց Տիկնիզյանը մեկնարկային կազմում էր Չեռնոգորական «Սուտյեսկայի» դեմ խաղում, որն անցկացվում էր հունիսի 24-ին՝ Զլատիբորի ուսումնամարզական հավաքի ընթացքում։

Խաղի 23-րդ րոպեին Տիկնիզյանը բացեց խաղի հաշիվը՝ դառնալով առաջին գոլի հեղինակ։ Նա հանդես էր գալիս ձախ պաշտպանի դիրքում և շատ ակտիվ էր հարձակման փուլերում։ Առաջին կեսը ավարտվեց սերբական թիմի նվազագույն առավելությամբ՝ 1:0։ Երկրորդ կեսում «Ցրվենա Զվեզդան» ամբողջությամբ փոխեց կազմը և հաղթեց 5:0 հաշվով։

Հաջորդ խաղը «Ցրվենա Զվեզդան» կանցկացնի հունիսի 29-ին՝ ռուսական «Զենիթի» դեմ։


Telegram Sportaran

Քննարկեք նորությունները!

Անցնել մեկնաբանություններին ↓

Comments

0

Comment

Մենք սոցիալական ցանցերում

Sportaran.com

Արտաշատ, Հայաստան

+79773129879

vahe717@gmail.com

Ընկերության մասին

Sportaran.com – ձեր հուսալի աղբյուրը Հայաստանի և աշխարհի սպորտային նորությունների համար։ Մենք ամեն օր լուսաբանում ենք ֆուտբոլի, բասկետբոլի, թենիսի, բռնցքամարտի, ըմբշամարտի, ծանրամարտի և այլ սպորտաձևերի կարևոր իրադարձությունները։ Բացառիկ հարցազրույցներ, վերլուծություններ, խաղերի արդյունքներ, ինչպես նաև թարմ ակնարկներ և ռեպորտաժներ՝ այս ամենը դուք կգտնեք մեր կայքում։ Մնացեք մեզ հետ՝ տեղեկացված լինելու համար ամենակարևոր իրադարձությունների վերաբերյալ։

Կայքից նյութերի օգտագործումը թույլատրվում է միայն ակտիվ հղումով։

© 2026 sportaran.comԲոլոր իրավունքները պաշտպանված են։ Կայքի հեղինակ՝ Վահե Հակոբյան։