Նայր Տիկնիզյանը գոլային փոխանցում արեց «Ցրվենա Զվեզդայի» խոշոր հաղթանակում (ՎԻԴԵՈ)
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
«Ցրվենա Զվեզդան» Սերբիայի Սուպերլիգայի 8-րդ տուրի խաղում 7:1 հաշվով ջախջախեց «Ժելեզնիչարին»։ Ալեքսանդար Կատայը ձևակերպեց հեթ-տրիկ, իսկ Իվանիշը, Խանդելը, Ռադոնյիչը և Լուչիչը նույնպես աչքի ընկան։
Առաջին գոլային փոխանցման հեղինակը դարձավ Հայաստանի պաշտպան Նայր Տիկնիզյանը, որը սեպտեմբերին Հայաստանի հավաքականի՝ Իռլանդիայի դեմ խաղում նույնպես կատարել էր գոլային փոխանցում։
Արդեն 3-րդ րոպեին Տիկնիզյանը փայլուն անցում կատարեց ձախ եզրով, ներխուժեց տուգանային և ճշգրիտ փոխանցում տվեց իր գործընկերոջը։
Տիկնիզյանի խաղային վիճակագրությունը.
- Դաշտում անցկացրած րոպեներ՝ 65
- Գոլային փոխանցումներ՝ 1
- Ճշգրիտ փոխանցումներ՝ 36 (90%)
- Բանալի փոխանցումներ՝ 1
- Ստեղծած գոլային պահեր՝ 1
- Հաջող դրիբլինգներ՝ 2/4
- Կենտրոնացումներից՝ 1/2
- Գնդակ կորուստներ՝ 8
- Ֆաուլեր՝ 1
- Հաղթած մենամարտեր՝ 6/10
- Գլխով խաղ՝ 1/1
- Գնդակ խլումներ՝ 4
- Հեռացումներ՝ 1
- SofaScore գնահատական՝ 7.4
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0