Նաիր Տիկնիզյան․ «Շատ եմ հույս ունեմ, որ Իռլանդիայի դեմ կհաջողվի ուրախացնել մեր երկրպագուներին»
- Հեղինակ: Vahe Hakobyan
- Sportaran
Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը 2026 թ․ ԱԱ-ի որակավորման հանդիպումից առաջ մամուլի ասուլիսում, որը տեղի կունենա սեպտեմբերի 9-ին Երևանում Իռլանդիայի հավաքականի դեմ, կիսվեց իր սպասումներով առաջիկա խաղից։
Նաիր Տիկնիզյանի մամուլի ասուլիսը՝ Իռլանդիայի դեմ խաղից առաջ
«Պորտուգալիայի դեմ ստացա անգնահատելի փորձ, ցավոք՝ արդյունքը բացասական էր։ Չեմ ուզում հիշել այդ հանդիպումը․ մենք վերլուծել ենք այն ու շարժվում ենք առաջ։ Վաղը մեզ համար շատ կարևոր խաղ է՝ մեր հավաքականի և մեր երկրի համար։ Շատ եմ հույս ունեմ, որ կկարողանանք ուրախացնել մեր երկրպագուներին։ Իմ ֆիզիկական պատրաստվածության հետ ամեն ինչ կարգին է։
Հասցրել ենք վերլուծել մրցակցի խաղը, առանձնացրել ենք Իռլանդիայի հավաքականի ուժեղ և թույլ կողմերը, բայց դրանք չեմ կարող բացահայտել։ Կավելացնեմ, որ տեսական և տակտիկական առումով մենք լուրջ առաջընթաց ենք գրանցել նոր գլխավոր մարզչի գալուց հետո։ Հուսով եմ, որ գլխավոր մարզիչները այլևս չեն փոխվի, և մենք կկարողանանք գոնե մեկ տարի աշխատել մեկ մասնագետի հետ։ Համոզված եմ՝ այդ դեպքում արդյունքը կգա։
Պորտուգալիայի դեմ խաղում ես չդրսևորեցի իմ առաջնորդական հատկությունները, ինքնաներդաշնակ հարցեր ունեմ։ Ինչ վերաբերում է այս ընտրական շրջանին, դժվար է միանշանակ պատասխան տալ։ Անհրաժեշտ է համբերություն․ բոլորս ուզում ենք հաղթանակներ, և վստահ եմ՝ արդյունքները կգան՝ պետք է միայն ժամանակ։
Ռոնալդուն շատերի համար կուռք է։ Նույնիսկ եթե մեր երկրպագուները հարգանքի տուրք մատուցեցին նրան՝ մեր դարպասը գոլ խփելուց հետո, դրանում ոչ մի վատ բան չկա։ Ամեն դեպքում խաղի ժամանակ մթնոլորտը հրաշալի էր, և մենք շնորհակալ ենք երկրպագուներին։ Հուսով եմ՝ նույնը կլինի նաև Իռլանդիայի դեմ խաղում, և մենք կկարողանանք նրանց շնորհակալություն հայտնել գեղեցիկ խաղով։
Շատ էի ուզում սովորել հայերեն, փորձեցի, բայց պարզվեց՝ հեշտ չէ։ Ամեն դեպքում կփորձեմ տիրապետել գոնե խոսակցական մակարդակով։
Ինչ վերաբերում է խաղադաշտին, կարող էր ավելի վատ լինել։ Պորտուգալիան խաղում էր նույն պայմաններում, և դա նրանց չխանգարեց։ Այսպիսով՝ հարցը խաղադաշտում չէ»։
Քննարկեք նորությունները!
Անցնել մեկնաբանություններին ↓
Comments
0